Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օր 24

Օր 24
26.03.2025 | 11:13

Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորելու այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:

Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ:

Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:

Ղեկավարիր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում:

Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից:

Սովորեցրու ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովեցնելով և ոչ մեկին:

Տեր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները:

Ղեկավարիր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել:

Ամե՜ն:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` Սուրբ Արարատը այսօր առավոտյան Խոր Վիրապի կողմից։

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ